Լրահոս
Հասարակական
14:55
28.09.22
166

Ի՞նչ պետք է անել, երբ Ձեր անձնական իրը ընկել է մետրոպոլիտենի կայարանային գիծ

Img default alt hy

Ի՞նչ պետք է անել , երբ Ձեր անձնական իրը ընկել է մետրոպոլիտենի կայարանային գիծ։ Այս մասին իրազեկում են մետրոպոլիտենից:

Մոտենալ կայարանի հերթապահին։

Հնարավորության սահմաններում կայարանի հերթապահը մեկուսիչ գործիքով կարող է հանել գիծն ընկած իրը։

Սակայն լինում են դեպքեր, երբ անվտանգության նկատառումներից ելնելով, իրը տիրոջն է վերադարձվում հաջորդ օրը, քանզի գծային հատվածից տվյալ իրը հնարավոր է լինում հանել միայն գիշերվա ընթացքում հպակային ռելսից հոսանքը հանելուց հետո։