Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
28.06.25
297

Ի՞նչ են պայմանավորվել Թուրքիայի հետ. «Փաստ»

Img default alt hy

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ անամպ երկնքում ամպրոպի նման պայթեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գրառումը, թե Հայաստանը հաշտության պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ, և պատրաստվում է բացել սահմաններն ու դեսպանատները:

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մեկնել էր Թուրքիա, իսկ պաշտոնական հաղորդագրությունը սահմանափակվել էր հերթապահ ձևակերպումներով, բնական էր, որ հանրության մեջ տարակուսանք էր առաջացել, թե ի՞նչ է հերթական անգամ ժողովրդի թիկունքում պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը, և արդյո՞ք այս օրերին երկրում կատարվողը հենց դրա հետևանքը չէ:

Ու մինչ այս անորոշությունը կախված էր օդում, եղավ մեկ այլ ուշագրավ հաղորդագրություն, այս անգամ՝ պաշտոնական: Ստամբուլում հանդիպել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններ: Սա իր հերթին ուշագրավ է ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու քպական փորձերի և Թուրքիայի՝ ՀԱԷԿ-ը փակելու հետևողական պահանջների ֆոնին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: