Լրահոս
Միջազգային
13:06
22.11.24
139

Հզոր պայթյուններ՝ ուկրաինական Սումիում. ռուսների ինտենսիվ հարվածները

 

Մի քանի հզոր պայթյուն է որոտացել գիշերն ուկրաինական Սումի քաղաքում: Փլուզվել է բնակելի շենք, այրվել են մեքենաներ: Տեղի իշխանությունները երկու բնակչի զոհվելու և 12-ի վիրավորվելու մասին են հայտնում: Փրկարարները վիրավորներին տարհանում են շենքի փլատակներից: Ըստ քաղաքի վարչական շրջանի ռազմական ղեկավարության՝ քաղաքի բնակելի միկրոշրջանը հարձակման է ենթարկվել «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով։ Ռազմական ղեկավար Վլադիմիր Արտյուժը հայտնել է, որ «Շահեդ»-ները լիցքավորված են եղել բեկորներով: