Լրահոս
Տարածաշրջան
23:30
02.07.25
318

Հզոր անտառային հրդեհ՝ Թուրքիայի Չեշմե հանգստավայրում

Img default alt hy

Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներին, երեք գյուղերի բնակիչներ արդեն տարհանվել են։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 2-ին հաղորդել է NTV-ն։

Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառում: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ մեքենայով», - հաղորդում է հեռուստաալիքը: