Լրահոս
Հայաստան
12:00
19.06.22
201

Հրշեջները մարել են Նորաշենի խանութում բռնկված հրդեհը

Img default alt hy

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 19-ին՝ ժամը 06։37-ին, ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղում գտնվող «Դավիթ» սուպերմարկետում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 07:01-ին, մարվել` 07:22-ին: Այրվել է խանութի կախովի առաստաղը՝ մոտ 150 քմ, և ջերմահարվել տեսախցիկների սնուցման համակարգը։