Լրահոս
Հասարակական
11:43
20.06.22
100

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Img default alt hy

Հունիսի 17-20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 11 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: