Լրահոս
Հասարակական
10:09
20.09.22
86

Հրդեհ՝ Զովաբեր գյուղի տներից մեկի բակում

Img default alt hy

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19։41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:19-ին, մարվել՝ 22:45-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։