Լրահոս
Հասարակական
12:29
28.09.22
147

Հրդեհ՝ Լեռնանիստ գյուղում

Img default alt hy

Սեպտեմբերի 27-ին` ժամը 15:05-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սարերում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 20։02-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։