Լրահոս
Հասարակական
16:11
04.07.25
151

Հրդեհ՝ Երևանի «Yans» երաժշտական ակումբ-ռեստորանում

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 76 հասցեում գործող «Yans» երաժշտական ակումբ-ռեստորանային համալիրի 1-ին հարկում ծուխ և կրակ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հատարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ նկուղային հարկում բռնկված հրդեհի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ռեստորանի աշխատակիցները:

Այրվել է էլեկտարական վահանակ, էլեկտրական կարգավորիչ, մոտ 10 քմ առաստաղ, վարագույր և կոյուղու պլաստմասե խողովակ: