Լրահոս
Հասարակական
14:11
18.06.22
265

Հրդեհ Երևանի Կոնդ թաղամասում

Img default alt hy

Հունիսի 18-ին, ժամը 12։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։