Լրահոս
Հասարակական
19:00
15.11.25
200

Հրդեհ է բռնկվել նորակառույց տանը

Img default alt hy

Նոյեմբերի 15-ին, Տավուշի մարզի Բերդավանում հրդեհ է բռնկվել մեկհարկանի նորակառույց տանը, հաղորդել է shamshyan.com-ը։

Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցում տուն է այրվում։

Հրշեջ-փրկարարները ու գյուղացիները նախ կանխել են նորակառույց տանը առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։ 
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը։