Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:30
11.09.22
140

Հունգարիայի վարչապետի գրասենյակը պատժամիջոցներն անվանել է ԵՄ-ի համար ինքնավնասման միջոց

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հակառուսական պատժամիջոցները Եվրոպայի համար դարձել են «ինքնավնասման միջոց», յուրաքանչյուր եվրոպացի զգացել է դրանց ազդեցությունը, ուստի պատժամիջոցների քաղաքականությունը պետք է փոխվի, ասել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի խորհրդարանական պետքարտուղար Չաբա Դեմետերը։

«ԵՄ պատժամիջոցները չեն արդարնցնում իրենց սկզբնական նպատակները, այլ վնասում են Եվրոպային: Եվրոպայում չկա մարդ, ով այս կամ այն ​​ձևով չի զգում պատժամիջոցների սխալ քաղաքականության գնաճային ազդեցությունը՝ սկսած կոմունալ վճարներից մինչև տրանսպորտ և գյուղատնտեսությունում։ Բրյուսելում խոստանում էին, որ պատժամիջոցները հրաշք զենք են լինելու, իրականում դրանք դարձել են տնտեսական ինքնավնասման անօգուտ միջոցներ, ուստի դա պետք է փոխել»,- Դեմետերի խոսքերն է մեջբերում MTI-ն։

Նա հիշեցրել է, որ «ամենամեծ ու շարունակական» թանկացումները սկսվել են ոչ թե հատուկ գործողության մեկնարկից հետո, այլ «էներգետիկ ոլորտում պատժամիջոցների ընդունումից հետո»։