Լրահոս
Աշխարհ
20:20
19.06.22
129

Հունաստանն ու Կիպրոսը 21 տարի անց վերսկսել են ծովային ուղևորափոխադրումները

Img default alt hy

Sigma հեռուստաալիքը հայտտնել է, որ Հունաստանը և Կիպրոսը 21 տարվա ընդմիջումից հետո վերսկսել են ծովային ուղևորափոխադրումները։ Daleela մարդատար լաստանավը Լիմասոլի նավահանգստից Պիրեուս է մեկնել:

«Մենք գիտենք, որ սա ոչ շահավետ նավագնացության բիզնես է, ուստի պետությունը պետք է օգնի: Եվ այս ուղղությամբ ԵՄ-ում ջանքեր են գործադրվել, որպեսզի պետության ֆինանսական հնարավորությունների սահմաններում թույլ տա անհրաժեշտ սուբսիդիաներ հատկացնել»,- ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Առաջին չվերթով մեկնել է 173 ուղևոր, այդ թվում՝ նավատորմի և զբոսաշրջության նախարարները, Լիմասոլի քաղաքապետը, պատգամավորներ, լրագրողներ։