Լրահոս
Աշխարհ
14:53
17.06.22
133

Հնդկաստանում տղամարդը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ 2014-ին նախկին ընկերուհու ձեռքը բռնելու համար

Img default alt hy

Times of India-ն հայտնում է, որ Հնդկաստանում դատարանը մեղավոր է ճանաչել 28-ամյա երիտասարդին, որը բռնել է նախկին ընկերուհու ձեռքը։ 

«Ես արժանի եմ մեղմ վերաբերմունքի, քանի որ արդեն երկար ժամանակ ամուսնացած եմ այլ կնոջ հետ և երկու տարեկան երեխա եմ մեծացնում»,- ասել է 28-ամյա երիտասարդը՝ հավելելով՝ մեղադրանքը, որի համար պետք է պատժվի, տեղի է ունեցել 2014-ին։

Նիստի ժամանակ դատավորը բացատրել է, որ նման պահվածքը դիտվում է որպես աղջկա պատվին հասցված վիրավորանք, ուստի հանցագործը պետք է պատժվի մեկ տարվա ազատազրկմամբ։