Լրահոս
Աշխարհ
15:26
19.06.22
173

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 60 մարդ է մահացել

Img default alt hy

Այսօր NDTV պորտալը հայտնում է, որ Հնդկաստանի Ասամ և Մեղալայա նահանգները տուժել են ավերիչ ջրհեղեղից, որի հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ։

«Իրավիճակը շատ վատ է. Մենք ամեն կերպ փորձում ենք օգնել մարդկանց։ Ժամանակավոր կամուրջներ են կառուցվում ջրհեղեղից տուժած շրջաններում՝ մարդկանց օգնելու համար», – ասել է Ասամի ջրային պաշարներիի նախարարը։

Ընդամենը մեկ օր առաջ Ասամում անդադար անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Առնվազն ութ մարդ համարվում է անհետ կորած։