Լրահոս
Քաղաքական
11:51
19.06.25
229

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիք

Img default alt hy

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրամիության անդամ պետությունների դեսպաններն այցելում են Հայաստանի Սյունիքի մարզ։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակը։ 

Այցի ընթացքում դեսպանները հանդիպելու են մարզային, տեղական իշխանությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ, մասնակցելու տարբեր միջոցառումների և շփվելու տեղացի երիտասարդների հետ։