Լրահոս
Քաղաքական
19:30
02.12.25
305

Հետևողական ենք լինելու վաղարշապատցու շահի հետապնդմանն ու հոգսի թեթևացմանն ուղղված համայնքային ծրագրերի մշակմանը. Սևակ Խաչատրյան

Img default alt hy

«Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ վաղարշապատցիներ,

իմ և «Հաղթանակ» դաշինքի անունից կրկին ցանկանում եմ հայտնել երախտիքի խոսք՝ ձեր կողմից տրված վստահության քվեի համար: Ձեր կողմից տրված այդչափ մեծ քանակի ձայները և՛ պարտավորեցնող, և՛ միաժամանակ ոգեշնչող են: Նախօրեին ընտրական հանձնաժողովը բաշխել է ավագանու մանդատները, ըստ այդմ, որպես Վաղարշապատ խոշորացված համայնքի «Հաղթանակ» ընդդիմադիր խմբակցության անդամներ խոստանում ենք՝ հետևողական ենք լինելու վաղարշապատցու շահի հետապնդմանն ու հոգսի թեթևացմանն ուղղված համայնքային ծրագրերի մշակմանը և կատարմանը:

Մեր՝ ավագանու կազմում լինելու միակ գրավականը ձեր նկատմամբ պատասխանատվությունն է ու ձեր շահերի ներկայացուցիչը լինելն է համայնքային որոշումների կայացման ընթացքում:

Ի գործ…»: