Լրահոս
Հասարակական
00:12
21.04.20
76

«Հետախուզական խնդիրներ եղել են». Ապրիլյանի քննիչ հանձնաժողովում

Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո հնարավոր է որոշ զինվորականներ նորից գնան Ազգային ժողով: Հանձնաժողովը հնարավոր է նորից կանչի 2016-ին Զինված ուժերի հետախոզության վարչության պետ Արշակ Կարապետյանին, որը հիմա վարչապետի խորհրդականն է: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ անցած շաբաթ էր հայտնել, որ հետախոզության հետ կապված խնդիրներ են եղել: Իսկ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում: Գիտեք՝ Փաշինյանը 2016-ին ասում էր, որ ապրիլյան պատերազմը հրահրել է Ռուսաստանը: