Լրահոս
Հասարակական
21:16
27.06.25
209

ՀԷՑ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

 

ՀԷՑ-ն այսօր արձագանքել է երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե մասնակցել է «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման արարողությանը և այդ պահին հոսանքն անջատվել է: ««Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր»,-ասվում է ՀԷՑ–ի տարածած հայտարարության մեջ: ««Հոմպլեքս»-ը սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում. մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին: