Լրահոս
Քաղաքական
14:15
02.07.25
168

Հայհոյանքը՝ պաշտպանվելու ձև՞. պարկեշտության ուխտ արած Փաշինյանը կհակադարձի իրեն վիրավորողներին

 

Մինչև հուլիսի 5-ը չհայհոյել խոստացած Փաշինյանը, կարծես, չի դիմանում: Երկուշաբթի երեկոյան գրել է, որ իրեն, իր ընտանիքին ու համախոհներին պաշտպանելու միակ ձևն է հայհոյելը: Եթե կլինի հայհոյանք ու վիրավորանք, ինքը կարձագանքի նույն կերպ ու կոչ է անում իր բոլոր համախոհներին անել նույնը։ Երկրի ղեկավարին ոչ հարիր վարքագիծ է, որին անդրադառնում են անգամ միջազգային մամուլում, նկատում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։