Լրահոս
Քաղաքական
20:57
27.09.22
138

Հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին և դրանից հետո զոհվածների հիշատակը. ՀՀ-ում Եվրամիության պատվիրակություն

Img default alt hy

Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը։ Այս մասին ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության Twitter-ի գրառման մեջ:

«Բազմաթիվ երիտասարդների կորուստը մեծ վիշտ և ցավ է։ Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ այդ ամենն էլ չի կրկնվի»,- նշել են դեսպանատնից։