Լրահոս
Քաղաքական
13:22
16.09.22
85

Հայաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում որոշ երկրներից մեծ ակնկալիք ուներ, որոնք չարդարացան. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի քննության ժամանակ որոշ երկրներից մեծ ակնկալիքներ ուներ, որը չարդարացավ, Կառավարության նիստին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Ամեն դեպքում, ըստ Միրզոյանի, սա որևէ կերպ չպետք է նսեմացնի ՄԱԿ-ում քննարկման կարևորությունը։ Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը: