Լրահոս
Առողջապահական
10:42
20.06.22
126

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 210 հազար 776 քաղաքացի

Img default alt hy

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հունիսի 12-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 210 հազար 776 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 137 հազար 428 քաղաքացի, երկրորդով՝ 1 միլիոն 11 հազար 387 քաղաքացի։

Երրորդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 57 հազար 520 քաղաքացի։