Լրահոս
Քաղաքական
10:56
20.06.22
740

Հայաստանում այլևս երբեք ոչ ոք զենքով հարց չի լուծելու. Փաշինյանը՝ 2018 թվականին

Img default alt hy

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 19-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբանամասում։ Մենք տեղեկացրել էինք, որ նախ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ, գրում է «Yerevan.Today»-ը։

«Նախնական տեղեկությունների համաձայն կա երկու զոհ և հինգ վիրավոր։ Շրջանառվող վարկածն այն է, որ երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո տեղի է ունեցել միջադեպը: Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին:
 
«Ես ուզում եմ ասեմ, որ թույլ չեմ տալու, որ մեր սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի և ասի ես զենքով հարցեր կլուծեմ, զենքով այլևս հարցեր չեն լուծվելու»»: