Լրահոս
Քաղաքական
22:26
28.09.22
112

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք

«Մենք անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ: Այցի նպատակը, ըստ Թրեյսիի, իրավիճակը տեղում հասկանալն է: 

Թրեյսիին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել է՝ մարդիկ չեն լքում իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։