Լրահոս
Հասարակական
17:39
17.06.25
558

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից

Img default alt hy

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից և Կապույտ մզկիթից։

Հայտարարությունում նշվում է նաև. — «Նկատի ունեցեք, որ Հայաստան և Հայաստան մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, հետաձգվել կամ շեղվել։ Կապվեք ձեր ավիաընկերության հետ, եթե ձեր չվերթը ենթարկվել է փոփոխության»։

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, հետևել հետևել տեղական լրատվամիջոցների հրապարակումներին: