Լրահոս
Քաղաքական
12:16
03.12.25
343

Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության պատճառով. Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության պատճառով։ Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվականի բյուջեի հաստատման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, նույն պատճառն է՝ բավարար պրոֆեսիոնալ հմտություն չունենալը։ Կարճ ասած՝ եթե աշխատանքը օգուտ չի տալիս, պետք է վերադառնալ կրթությանը»,– ասաց նա։