Լրահոս
Քաղաքական
22:35
29.09.22
183

Հայաստանին «զենք չեն վաճառում». մեղավոր են «նշանակվում» դաշնակիցները

Հայաստանին չեն տրամադրում անգամ այն զենքը, որի համար արդեն վճարված է 100 միլիոնավոր դոլարներ, կառավարության այսօրվա նիստում, ըստ էության, բողոքել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի, այդ թվում՝ դաշնակիցների կողմից:

Ինչ-որ զուգադիպությամբ՝ վարչապետի այս հայտարարությունից ժամեր առաջ հնդկական մամուլը գրել է, որ առաջիկա ամիսներին Հնդկաստանը մոտ 244 միլիոն դոլարի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ, և այլ զինամթերք է մատակարարելու Հայաստան: