Լրահոս
Իրավական
16:15
18.06.25
211

Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 մլն դոլար արժողությամբ գրեթե 300 կգ հերոին. Վրաստանի ՆԳՆ

Img default alt hy

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել են գրեթե 300 կգ հերոին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ Ներքին գործերի նախարարությանը հղումով։

Բեռնատարը բեռնված է եղել հրակայուն աղյուսներով, որոնք իրականում պարունակում էր թմրանյութեր։

Դրանք պետք է Բաթումիով ուղարկվեին Եվրոպա։ 

Հայտնում են, որ մանրամասն ստուգման ժամանակ մաքսային ծառայողները հայտնաբերել են աղյուսների նմանակող 600 պլաստիկե տարա։ Դրանք պարունակում էին 298 կգ հերոին, որի արժեքը կազմում էր 85 միլիոն լարի (31 միլիոն դոլար)։

Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի։ Նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։