Լրահոս
Սպորտ
13:28
30.06.22
209

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 հավաքականը 5-րդն է Եվրոպայում

Img default alt hy

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 հավաքականը 5-րդ տեղն է զբաղեցրել Հռոմում ավարտված Եվրոպայի առաջնությունում: Մեր հավաքականն ընդհանուր առմամբ վաստակել է 97 միավոր:

Հիշեցնենք, որ մեր տղաները նվաճել են 4 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե: Թիմային հաշվարկում առաջինը Վրաստանի հավաքականն է:

Նշենք նաև, որ վաղը պայքարի մեջ կներգրավվեն ազատ ոճի ըմբիշները: