Լրահոս
Սպորտ
17:00
22.11.24
311

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ՝ B դիվիզիոն բարձրանալու համար:

Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ 2025թ. մարտի 20-ին, իսկ պատասխան հանդիպումը Վրաստանում՝ մարտի 23-ին։