Լրահոս
Քաղաքական
11:33
23.02.23
101

Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները փլուզվեցին․ Փաշինյան

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումներին։

«Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար։

Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ իրավաբաններն անդրադարձել են, բայց ես կուզեմ անդրադառնալ այդ որոծման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը»,-ասել է վարչապետը։