Լրահոս
Քաղաքական
13:15
29.09.22
109

Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը ճնշել Ադրբեջանին՝ նոր ագրեսիաները կանխելու համար

Պաշտոնական Երևանը միջազգային հանրությանը հորդորում է ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։