Լրահոս
Քաղաքական
22:35
15.09.22
117

Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին

Img default alt hy

Սեպտեմբերի 17-ին Հայաստան կժամանի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Ինչպես տեղեկացնում է Politico-ն՝ Փելոսին Հայաստան կգա առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ իր աջակցությունը հայտնելու Հայաստանին։ Նրան Հայաստան այցի ժամանակ կուղեկցի ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը։

Նախքան այցը Փելոսին ներկա գտնվի Բեռլինում Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովին։
Երևանում Նենսի Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։