Լրահոս
Հասարակական
12:52
29.09.22
157

Հայ զինծառայողները զոհվել են հայկական տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս

«Ադրբեջանական զինուժի հարվածը հայ զինվորականներին հասցվել է Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին։ Հայկական կողմը երեք զոհ ունի:

Ըստ պաշտպանության նախարարության՝ երեկ երեկոյան ժամը 6-ից Ադրբեջանի զինուժը ականանետերով և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում մարտական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի վարչապետն այսօր ասել է, որ զինծառայողները սպանվել են հայկական տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս: