Լրահոս
Քաղաքական
21:35
29.09.22
316

Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայմանը Ռուսաստանը դեմ է

Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը:

Ասել է Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ըստ էության, պատասխանելով դրա անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Մարիա Զախարովայի խոսքով՝ քիչ չեն քաղաքական ու հանրային գործիչները, որոնք ցանկանում են փոխել պայմանավորվածություններն այլ գաղափարներով: