Լրահոս
Քաղաքական
14:00
29.09.22
140

Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկն «ուժի մեջ է»

Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Փաշինյանը նաև խոսել է Կառավարության նիստում:

Նա ասել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ:

Փաշինյանը նկատել է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ականջալուր է միջազգային հանրության բոլոր այն կոչերին, որ հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական, խաղաղ ճանապարհով: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի բնականոն կյանքը խախտելու ծրագրերը չպետք է հաջողեն: