Լրահոս
Քաղաքական
15:45
14.09.22
112

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Լարվածությունը միանշանակ պահպանվում է: Դուք գիտեք, որ երեկ որոշվել է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել սահման՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ:  Նրանք երկրների ղեկավարներին զեկույց կներկայացնեն, որը կուսումնասիրվի»,- ասել է Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի հասել հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի գոտի: «Որքան ես գիտեմ, առաքելությունը դեռ չի հասել: Ամեն դեպքում այդ որոշումը երեկ ուշ երեկոյան է ընդունվել: Առաքելությունը դեռ պետք է ձևավորվի, տեղ հասնի»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: