Լրահոս
Իրավական
21:24
04.12.25
549

Հավատացյալներին պաշտպանելու փոխարեն` իշխանությունը ձերբակալում է համայնքի առաջնորդներին․ Ռոբերտ Ամստերդամ

Img default alt hy

Ես արժանացել եմ Քրիստոսի այս ծառային անձամբ հանդիպելու պատվին։ Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ իր փոքրոգության, անապահովության զգացումի և ժողովրդի կամքից ունեցած վախի պատճառով։

Թող Աստված զորություն պարգևի Արշակ Սրբազանին»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է Արշակ Սրբազանը։

Նրան մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«News.5tv.am»-ի աղբյուրը հայտնում է, որ խոսքը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասին է։ 

Մեր աղբյուրը հայտնեց, որ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք է տվել շարժման անդամներից մեկը: