Լրահոս
Հայաստան
17:20
17.06.22
415

Հատուկ կադաստրի պետի հիշողությունը վերականգնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն այսօր անհարմար դության մեջ ընկավ, երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ առանց ՀՀ պետական սահմանի մաիսն օրենք փոխելու, ինչպես ու ինչ իրավունքով սահմաններ փոխվեցին Սյունիքում 2020 թ դեկտեմբերին, երբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց անձամբ բանավոր փոխըմբռնմամբ Շուռնուխն ու Որոտանը կիսել թշնամու հետ ու տարհանեց բնակիչներին:

Չմոռանանք, նույն տարում՝ դեկտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ նորից ցավոտ զիջումների պիտի գնա։ 44 օրյա պատերազմի ավարտից հետո  Սյունիքից բարձունքեր է զիջում Ադրբեջանին՝ իր ձևակերպմամբ Սյունիքն ավելի անվտանգ դարձնելու համար: Նույնկերպ ս/թ մարտի 24-ի նիստին Երասխում սպասվող դիրքային զիջումների մասին ելույթով նխապատրաստեց քաղաաքցիներին՝ դարձյալ  չսպասելով Ադրբեջանի հետ երկկողմ ստեղծված հանձնաժողովի  սահմանային ճշգրտումներին։

«Բացի սահմնաից զորքերի հայելային ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին՝մասնավորապես Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- հայտարարեց նա ս/թ մարտի 24-ի կառավարության նիստի ժամանակ: