Լրահոս
Իրավական
13:46
29.06.22
86

Հարևանի բնակարանից բջջային հեռախոս գողացած անձը ձերբակալվել է

Img default alt hy

Հունիսի 19-ին Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկում բնակարանի դուռը կողպված չէր եղել. օգտվելով այդ հանգամանքից՝ մտել էին տուն և հյուրասենյակի պահարանից գողացել տանտիրոջ բջջային հեռախոսը:

Կատարվածի մասին ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկացան դեպքից մոտ մեկ օր անց: Տուժողը փորձել էր իր ուժերով գտնել հեռախոսը հափշտակողին, և երբ ջանքերն ապարդյուն էին անցել, հունիսի 20-ի գիշերը դիմել էր ոստիկանություն:

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումները ժամեր անց արդյունք տվեցին. օպերատիվ տվյալ ստացվեց, որ գողությունն արել է տուժողի 56-ամյա հարևանը: Հունիսի 20-ի առավոտյան նա բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին:

Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են: