Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:30
30.09.22
84

Հարավային Կորեան մտածում Է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման մասին

Img default alt hy

Հարավային Կորեայի իշխանությունները հաղորդել են, որ քննարկում են ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման տարբերակներ այս շաբաթ հյուսիսկորեական հրթիռների արձակման կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները: «Մենք լուրջ պատասխան կտանք դրան և անհրաժեշտության դեպքում կքննարկենք պատժամիջոցների ուժեղացումը Փհենյանի նկատմամբ»,-լրագրողներին հայտարարել Է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Պակ Չին:

Նա նշել Է, որ նոր միջոցները կարող են ձեռնարկվել ծովային, ֆինանսական կամ կիբեռհատվածներում: Նախօրյակին ԿԺԴՀ-ն իրականացրել Է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում Ճապոնական ծովի կողմը. այդ արձակումը երրորդն Է դարձել շաբաթվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: