Լրահոս
Միջազգային
13:39
27.11.25
97

Հարավային Կորեան հայտնել է տիեզերական տերություն դառնալու մտադրության մասին

Img default alt hy

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը,  շնորհավորելով համաքաղաքացիներին «Նուրի» հրթիռի չորրորդ հաջող արձակման առթիվ, հայտարարել է երկիրը  տիեզերական առաջատար երկրների հնգյակ մտցնելու ձգտման մասին։

«Այսօր հարավկորեական «Նուրի» հրթիռը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել կիրառական նշանակություն ունեցող արբանյակներ։ Սա նոր գլուխ է բացում մեր երկրի կողմից տիեզերքի յուրացման պատմության մեջ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ֆեյսբուք»-ում գրել է  Լի Չժե Մյոնը: 

Նա նշել է, որ սա ճանապարհի սկիզբն է միայն։ «Մենք կշարունակենք բարելավել համաքաղաքացիների կյանքը գիտության և տեխնոլոգիաների միջոցով և կձգտենք մտնել աշխարհի  առաջատար տիեզերական տերությունների հնգյակը։ Խոստանում ենք չխնայել ներդրումներն անսահման հնարավորությունների և պայծառ ապագայի համար, որը դուք (խմբ․- գիտնականներն ու ինժեներները) սկզբնավորում եք», - նշել է Հարավային Կորեայի ղեկավարը։