Լրահոս
Իրավական
00:00
12.07.22
157

Հափշտակությունը կատարվել էր տանտիրոջ մի քանի ժամվա բացակայության ընթացքում․ բնակարանային գողությունը բացահայտվել է

Img default alt hy

Հուլիսի 3-ին` ժամը 22.35-ին, ոստիկանություն է զանգել Արմենակյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ տնից գողություն է կատարվել: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը, քննիչներ ու փորձաքրեագետներ: Պարզվել է, որ ցերեկվա ժամը երկուսից տանտերը բացակայել էր տնից, իսկ երբ վերադարձել էր, նկատել էր ապակին կոտրած: Գողացել էին նոթբուք:

«Իրավապահներն ուսումնասիրեցին տարածքը, փորձեցին հայտնաբերել ականատես-վկաներ, զրուցեցին տանտիրոջ հետ, բայց նա ոչ մեկին չէր կասկածում: Հաշվի առնելով, որ հափշտակությունը կատարվել էր տանտիրոջ մի քանի ժամվա բացակայության ընթացքում, ոստիկանները հիմնավոր կասկած ունեին, թե բացահայտման համար հեռու գնալ պետք չէ: Հենց այս վարկածը հիմք ընդունելով` Մարաշի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզեցին, որ գողությունն արել է նույն փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Ահազանգից ժամեր անց նա հայտնաբերվեց հենց Արմենակյան փողոցում, ձերբակալվեց, ապա ներկայացվեց քննչական բաժին:

Նաև արագ բացահայտման շնորհիվ գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած  հաղորդագրության մեջ: