Լրահոս
Քաղաքական
14:52
14.09.22
310

ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահման. Կրեմլ

Img default alt hy

ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության գոտի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել, որքան ես գիտեմ։ Այնուամենայնիվ, որոշումը երեկ ուշ երեկոյան է ընդունվել, առաքելությունը դեռ պետք է ձևավորվի», - ասել Է Պեսկովը լրագրողներին։