Լրահոս
Քաղաքական
11:07
16.09.22
103

Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ստել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018 թվականին՝ պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին 2018-ի օգոստոսի 17-ին բացատրում էր.

«Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»։

Մինչև այսօր ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների համար պարզ չէ, թե, ի վերջո, ինչ է բանակցվել։ Նույն իրավիճակը նաև այսօր է։ Հրապարակում բանակցությունների մասին բարձրաձայնել պատրաստվող Նիկոլ Փաշինյանն այժմ էլ ամեն ինչ անում է՝ առանց հրապարակ գալու և միայն ամբիոնից մեղադրական ելույթ ունենալով: Ստացվում է՝ հերթական անգամ նա խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։