Լրահոս
Քաղաքական
16:04
27.12.25
242

Հանդիպում է տեղի ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության և ՀՅԴ ղեկավար կազմերի ներկայացուցիչների միջև

Img default alt hy

Երեկ հանդիպում է տեղի ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար կազմերի ներկայացուցիչների միջև: Հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից:

Քննարկվել են մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին և այդ մարտահրավերների հաղթահարման գործում ջանքերի մեկտեղման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության, ընտրությունների ընթացքի վերահսկման, ընտրակեղծիքներ թույլ չտալու, ընդդիմադիր դաշտում միմյանց չթիրախավորելու, իշխանափոխությանը միտված քայլերի ներդրման հարցերում կան մոտեցումների ընդհանրություններ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցությունները դարձնել պարբերական: