Լրահոս
Իրավական
19:23
04.12.25
1 018

Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին․ Արսեն Բաբայան

Img default alt hy

Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը և հարցաքննությունը, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով։

Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»։

Նշենք՝ քիչ առաջ ձերբակալվել է Արշակ Սրբազանը։

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։