Լրահոս
Ժամանց
12:42
25.06.22
453

Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է երգչուհի МакSим-ի վրա

Img default alt hy

Եկատերինբուրգում «Երաժշտության գիշեր» համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է ռուս փոփ երգչուհի МакSим-ի վրա։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, տեսանյութը հրապարակել է Shot Telegram ալիքը։

ԶԼՄ-ների տվյալներով, երգչուհին երեք երգ էր կատարել։ «Мой рай» երգի ժամանակ երկրպագուն բեմ է բարձրացել՝ գրկելու МакSим-ին։ Անվտանգության աշխատակիցն անմիջապես վազել է նրա հետևից, սակայն կինը բռնել է երգչուհու ձեռքից և քաշել նրան։ МакSим-ն ընկել է։

Անվտանգության աշխատակիցներն երկրպագուին դուրս են բերում բեմից, իսկ երգչուհին շարունակում է ելույթը։