Լրահոս
Իրավական
15:30
05.07.25
658

«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվել է դատարանում (տեսանյութ)

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը պարտվել է դատարանում։ Այդ մասին ֆեյսուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը», - գրել է նա։

Հիշեցնենք, որ քաղաքապետի հայրն ասել էր․ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։

Դատարանը հայտը բավարարել է մասնակի՝ 250 հազար դրամի չափով։ Պահանջը եղել է 500 հազար դրամը, Ավինյանի հոր առաջարկած գումարի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։